Ինչ հարցեր կքննարկվեն ԱԺ քառօրյայում. օրակարգը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող երեքշաբթի կմեկնարկի ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան: Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 4-ին, ԱԺ խորհուրդը նիստ կգումարի եւ կհաստատի հերթական քառօրյայի օրակարգը եւ հարցերի քննարկման հերթականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա քառօրյայի օրակարգը բավական բազմազան տեսք կունենա:

Մասնավորապես օրակարգում ընդգրկված կլինի աղմկահարույց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» նախագիծը, կքննարկվի նաեւ մեկ անգամ ՀՀԿ-ականների կողմից մերժված վերահսկիչ պալատի՝ 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, ինչպես նաեւ կշարունակվի 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:




Լրահոս