Կրակոցներ էքսկավատորի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մոտ շինարարական աշխատանքներ են կատարվում, և մի քաղաքացի կրակել է էքսկավատորի վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, 1953 թ. ծնված Ս. Մ.-ն շինարարական աշխատանքների հետևանքով իր տունը վնասելու պատճառաբանությամբ որսորդական հրացանով տան պատուհանից կրակել է էքսկավատորի ուղղությամբ:

Նույն օրը Ս. Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և ներկայացրել հրացանը:
Կատարվում է քննություն:




Լրահոս