Հայաստանում շինարարության ծավալների անկումը դեռ շարունակվում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ շինարարության ծավալները նվազել են 0.2 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում նվազել են համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները` 24.5 տոկոսով: Իսկ պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության անկումը կազմել է 22.1 տոկոս: Վերոնշյալ ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներով կատարվել է 22 մլրդ 636 մլն 300 հազար դրամի շինարարություն, իսկ համայնքների միջոցների հաշվին՝ 4 մլրդ 459 մլն 400 հազար դրամի:
Փոխարենը միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալներն ավելացել են 12.8 տոկոսով: Ընդհանուր այս միջազգային վարկերով իրականացվել 44 մլրդ 587 մլն 700 հազար դրամի շինարարություն:
Սյունէ Համբարձումյան