«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս է գալիս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արդարացնելու համար: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են զարմանում, թե ինչ ջանասիրությամբ է դա անում:
Սակայն իշխանության ներսում գիտեն Հարությունյանի ջանասիրության պատճառը. նա երկու խնդրանք ունի իշխանությունից և հիմա ընդամենը հող է նախապատրաստում դրանք ներկայացնելու համար: Առաջինը ԱԳՆ համակարգում աշխատող փեսային որևէ հեռանկարային երկրում դեսպան նշանակելն է, երկրորդը՝ արևային էլեկտրակայանի լիցենզիա ստանալը: Դժվար է ասել, թե դեռ որքան պետք է ջանա Խոսրով Մելիքիչը, այդ նպատակների իրականացմանը հասնելու ճանապարհին»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: