ԱԺ-ում քեֆերը չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն արդեն քանի օր է՝ աչք չի բացում քեֆերից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ երկու օր շարունակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էին ուշացումով նշում:

Նախօրեին  էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանի ծննդյան 43-րդ տարեդարձն էր:

Եվ մինչ խորհրդարանում քննարկում էին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Կարեն Ավագյանը մի քանի պատգամավորների հետ շրջում էր խորհրդարանի միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին:

Նրան ուղեկցող պատգամավորներն էլ առիթը բաց չէին թողնում բոլոր հանդիպողներին հիշեցնելու, որ այսօր Կարեն Ավագյանի ծննդյան օրն է, որպեսզի շնորհավորեն նրան:




Լրահոս