Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Ժամը 05:10-ի սահմաներում նշված օդանավակայանի անտվագության ծառայությունից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին տեղեկացրել են, որ Երևան-Վարշավա թիվ 728 չվերթի ինքնաթիռի ուղևորների ստուգման գոտում մի քաղաքացի անկարգություններ է կատարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության քաղաքացի, Լոնդոն քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան, 46-ամյա Առաշ Նասուրինը օդանավակայանի ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռների զննման կետում գտնվելով ոչ սթափ /խմած/ վիճակում հրաժարվել է կատարել զննումը կատարող աշխատակցի օրինական պահանջները: Այդ ամենը տևել է մոտ 10-15 րոպե, որը զուգորդվել է նաև միմյանց քաշքշելով, որի ժամանակ էլ Ա. Նասուրինը անգլերեն լեզվով հայհոյանքներ է տվել նշված չվերթի ներկայացուցիչ, Երևանի բնակիչ, 27-ամյա Ռաֆայել Շահնազարյանի հասցեին: Քաշքշոցի ընթացքում Ա. Նասուրինը ստացել է ձախ հոնքի վնասվածք»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս