Երեկ 58 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հրազդանի «Սասուն» ջոկատի ազատամարտիկ Արշավիր Սուրենի Բոզինյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ից մինչև 20:00 Հրազդանի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 15-ին ժամը 13:00-ին Կենտրոն թաղամասի 33/3 բնակարանից:
Հիշեցնենք, որ Արշավիր Բոզինյանը 1992թ.-ին մարտի 12-ին Կիչան, Սրխավենդ գյուղերի ազատագրման ժամանակ գլխից ծանր վիրավորվել էր և մինչև այսօր տեղաշարժվում էր սայլակով:
Հրազդանի «Սասուն» ջոկատը ցավակացում է իր մարտական ընկերոջ հարազատներին վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Փա′ռք ու պատի′վ քեզ, Արշավիր,
«Սասուն» ջոկատի ազատամարտիկները փառապանծում և խոնարհվում են քո շիրիմի առաջ, Արշո′, Արցախի ազատագրման գործում քո մեծ ներդրման համար:
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը նույնպես իր ցավակցությունն է հայտնում ազատամարտիկի հարազատներին ու մարտական ընկերներին: