Ինչպես կալանավայրում թմրանյութ մատակարարած կինն ազատ արձակվեց. պետը նոր ծրագիր է մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տեղեկություններով` Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջը ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 30-ին ԱԱԾ-ն անակնկալ խուզարկություններ էր սկսել ՔԿՀ-ում այն բանից հետո, երբ թմրանյութի իրացման համար ձերբակալել էին մի կնոջ, որը պարբերաբար ՔԿՀ էր մատակարարել թմրանյութ:

Ու հիմա, փաստորեն, թեեւ քննությունը դեռ ԱԱԾ-ում շարունակվում է, սակայն կնոջը ազատ են արձակել, իսկ ահա Գորիսում դեռեւս զարմանում են` ինչպես այդ դեպքից հետո ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը չազատվեց պաշտոնից: Ավելին` տեղեկություններ կան, որ այս օրերին Մաքունցը բավականին գործուն քայլեր է իրականացնում` որդուն իր տեղը նշանակելու համար, քանի որ նա փետրվարին թոշակի է գնալու:




Լրահոս