Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԱրմենՀարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:
Անդրադարձ կկատարվի նաև կոոպերատիվների, ապահովագրական համակարգի և oրգանական գյուղատնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին՝ The Loft կենտրոնում (հասցե՝ Երևան, Մոսկովյան 3) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Թեմա՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կատարած աշխատանքների, զբոսաշրջության ոլորտի տարեկան արդյունքների ամփոփում և գալիք ծրագրերի ներկայացում:
Ասուլիսի բանախոսներ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյան
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյան
***
Դեկտեմբերի – 19 ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հոգեբան Իրինա Ծատուրյանը կխոսի նախատոնական սթրեսի մասին, կանդրադառնա սթրեսի առաջացման պատճառներին ինչպես նաև կներկայացնի խուսափելու և հաղթահարելու միջոցները:
***
Դեկտեմբերի 19-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Սպառողների ազգային ասոցիացիայի և «Էմպիրիկա» հետազոտական ընկերության համատեղ ասուլիսը, որի ընթացքում կհրապարակվեն «Առանց ծխախոտի Հայաստան» նախագծի շրջանակներում, ՀՀ բնակչության՝ ծխախոտի օգտագործման, ծխելու դեմ պայքարի և հակածխախոտային արշավների վերաբերյալ դիքորոշումների ու պատկերացումների շուրջ Հայաստանի Հանրապետությունում իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները»։
Բանախոսներն են՝
Մելիտա Հակոբյանը՝ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ,
Լիլիթ Գրիգորյանը՝ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի փորձագետ,
Մարիամ Մխիթարյանը՝ «Էմպիրիկա» հետազոտական ընկերության տնօրեն
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն նաև դեռահասների և երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման միջազգային փորձից առավել արդյունավետ ռազմավարությունները, մարդու առողջության վրա ծխախոտի օգտագործան և երկրորդային ծխի բացասական հետևանքները:
***
Դեկտեմբերի 19–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
ԹԵՄԱ՝ ԶԼՄ-ների գործունեության միջավայրը եւ լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումները 2017 թ.-ին։
***
Դեկտեմբերի 19-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ոլորտի 2017թ. հիմնախնդիրների և եկող տարվա անելիքների շուրջ:
***
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ֆեդերացիայից գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Ծանրամարտի ֆեդերացիան ամփոփում է 2017 թվականը: Անդրադարձ կլինի առաջիկա անելիքներին: