Դեկտեմբերի 28-ին կընտրվի ժուռնալիստների միության նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Համագումարի ընթացքում կընտրվի Ժուռնալիստների միության նախագահ:

Ինչպես հայտնի է 168 ժամ թերթի գլխավոր խմբագիր, Ռ-Էվոլուցիա հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը առաջադրվել է միության նախագահի պաշտոնում:

ArmLur.am-ը գործող միության նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ զրուցեց դաշտում առկա խնդիրների, նախատեսված համագումարի և այլ հարցերի մասին:

Տիկի՛ն Գեւորգյան, Ժուռնալիստների միությունը քանի՞ անդամ ունի և ովքե՞ր կարող են լինել միության անդամ:

-Այժմ մեր միությունը մոտ 700 անդամ ունի, մոտ եմ ասում, քանի որ շատերը այստեղ չեն, Մոսկվայում են: Անդամները միայն լրագրողներ են:

Իսկ գործող լրագրողներ կա՞ն:

-Այո կան և գործող լրագրողներ, և լրագրողներ, ովքեր հիմա արդեն թոշակառու են, ժամանակին են աշխատել:

Ովքե՞ր են ներկայիս գործող լրագրողները, որոնք միության անդամ են:

-«Հանրապետություն» թերթից լրագրող Տիգրան Ֆարմանյան, Մանվել Սարգսյան, ռադիոյից  և հեռուստաեսությունից ունենք լրագրողներ, «Ազգ»-ից Հակոբ Ավետիքյան, Մելանյա Բադալյան, Արա Մարտիորսյան, ինչպես նաև մարզերի բոլոր խմբագիրները միության անդամ են:

Տիկի՛ն Գեւորգյան, ինչպե՞ս է ԺՄ նախագահի ընտրության կարգը, ի՞նչ չափորոշիչներ են առկա:

-Կարգը ըստ կանոնադրության է, դալիճում ներկա մասնակիցներից ընտրում են գործնական նախագահ, ով պետք վարի համագումարը,  համագումարի քարտուղար, հետո ես զեկույց եմ տալիս, ինձնից հետո վերստուգիչ հանձնաժողովի նախագահն է զեկույց տալիս, հետո անցնում ենք մտքերի փոխանակությանը, որից հետո անցնում ենք ընտրություններին: Միության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրվելու Ժուռնալիստների միության նախագահ: Ընտրությունը կատարվում է բաց կամ փակ: Համագումարն է որոշում` փակ քվեարկություն անցկացնել, թե բաց: Նախագահ կարող է ընտրվել ԺՄ անդամներից, ով կստանա ձայների մեծամասնությունը, այսինքն`  50 + 1:

Միությունն ի՞նչ քայլեր է անում լրատվամիջոցների նկատմամբ  նկատվող ճնշումների հետ կապված: Ինչպես գիտենք հաճախ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտում են, տեխնիկա կոտրում, ծեծում լրագրողներին, իսկ դուք լուռ եք:

-Հայտարարություններով ենք հանդես եկել, դատախազին բերել ենք մամուլի ասուլիսի, բայց ոչ մի արդյունքի չենք հասել: Մենք ուզում էինք հասնել այն բաննին, որ գոնե մեկի նկատմամբ դատական  գործ հարուցվի, մենք պահանջում էինք, որ մաքսիմում չափով պատժեին, որ նախադեպ լիներ, որպեսզի վախենային, որ դատվելու են, բայց չի եղել նման բան բացի մի դեպքից, երբ Բաղրամյանի ցույցի ժամանակ տեխնիկան վերցրել էին, ուղղակի գործիքները վերադարձրեցին և տուգանք նշանակեցին ու վերջ:

Բաղրամյանից հետո նաև այլ իրադարձություններ են եղել, ընտրությունների ժամանակ լրագրողների իրավունքներ էին խախտվում, Սարի թաղի դեպքերի ժամանակ նույնպես տեխնիկա կոտրվեց, լրագրողների հետապնդեցին, կոնկրետ ինչ արեցիք, բացի հայտարարություններով հանդես գալուց:

-Դատական գործընթացը շարունակվում է, դեռ որոշում չկա, ինչ կարող եմ ասել, բացի հայտարարությունից ոչինչ չէինք կարող անել, ուրիշ ինչ պիտի անեինք:

Տիկին Գևորգյան, ևս մեկ հարց, Ժուռնալիստների միության նույն հասցեով նաև «Հայաստանի ժուռնալիստների միավորում» անվամբ ՀԿ է բացված, ի՞նչ կապ ունի այն Ժուռնալիստների միության հետ

– Ժուռնալիստների միությունը հասարակական կազմակերպություն է և գրանցված է Պուշկինի 3/1 հասցեում: Այդ նույնն է, ուրիշ չենք բացել:

Այսնքին դրանից բացի ուրիշ ՀԿ գոյություն չունի՞:

-Ոչ, երբեք, ոչ ՀԿ, ոճ ՍՊՀ, ոչ մի բան:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս