Ժամանակն է կողմնորոշվել մեկ պրոֆեսիոնալ հարցում` բե՞մն է Ձերը, թե՞ Ազգային ժողովի ամբիոնը․ Շուշան Պետրոսյանի 2018-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են:

Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյան

Աքաղաղի տարին, համեմատած մյուս տարիների, առավել անփորձանք էր Ձեզ համար: Հրապարակային անհասկացվածության դեպքերը գնալով նվազում են, ինչն արդեն լավ միտում է: Կույսերը շան տարում պետք է պահպանեն իրենց սկզբունքները, որը երբեմն այծի համաստեղության հետ անհամատեղելի է դառնում: Ժամանակն է կողմնորոշվել մեկ պրոֆեսիոնալ հարցում` բե՞մն է Ձերը, թե՞ Ազգային ժողովի ամբիոնը: Հասկանալի է, որ խոսափողի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է. գուցե պատճառը բառի վերջին վա՞նկն է:

Ամեն դեպքում աստղերը հուշում են այլոց կողմից արված նվիրատվությունները որպես սեփական աշխատանք ու ձեռքբերում չներկայացնել ՀՀ սահմաններից դուրս: Հնարավոր է` գա մի օր, որ պարզապես դադարեն այդ հոսքերը անգամ հանուն եղբայրական հանրապետության: Շարունակեք պահպանել ընտանեկան ներդաշնակությունը, բայց հայրենասիրություն քարոզեք ոչ միայն Մոնակոյում:

Շարունակելի… Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը:




Լրահոս