Մարմնամարզիկները պատրաստվում են մրցաշրջան 2018-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել մրցաշրջան 2018-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեծահասակները, երիտասարդները հունվարի 8-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում.

«Տարվա սկզբին հատուկ վարժություններ չենք անում: Այստեղ շեշտը դրել ենք ֆիզիկական պատրաստվածության վրա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հակոբ Սերոբյանը:

Մարզիչը նշեց, որ Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլի փոխարեն մարտին նախատեսում են հավաք անցկացնել Թբիլիսիում, որտեղ կաշխատեն նոր, բարդ վարժությունների վրա:




Լրահոս