Քաղաքապետարանը դատի է տվել Միխայել Բաղդասարովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը դատի է տվել գործարար Միխայել Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին, որը, սակայն, վաղուց սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հունվարի 17-ին քաղաքապետարանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով դադարեցնել «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ մինչ այդ ունեցած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Նշենք, որ այս գործով Կենտրոն դատարանում որպես պատասխանող 3-րդ անձ է ներգրավված ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը: Ի դեպ, ավելի վաղ՝ 2014թ. օգոստոսին, այս ընկերությանը պատկանող, Մանանդյան 41 հասցեում գտնվող 9 մլրդ դրամ արժողության անշարժ գույքը պետական բյուջեին ունեցած պարտքի դիմաց ամրակցվել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը:




Լրահոս