Այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նիստում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ:
Արփինե Հովհաննիսյանը առաջադրված 20 թեկնածուների մեջ առավել ձայներ ստացած եռյակում է:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ ընտրվել է ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ: