Ինչ լիազորություններ կստանա վարչապետն ԱԱԽ ում. գործադիրը հաստատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն այսօր գործադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ այդ փոփոխության` ԱԱԽ ղեկավար է դառնալու վարչապետը, իսկ այժմ նախագահն է:

Հարությունանը ընդգծեց, որ նախկնում ԱԱԽ-ն խորհրդատվական մարմին էր, իսկ հիմա կառույց է դառնալու, որը պետք է ղեկավարի վարչապետը:

«Անվտանգությանը վերաբերող հարցերը պետք է քննարկման առարկա դառնան հենց վարչապետի առաջարկով»,- նշեց նա:

Դավիթ Հարությունյանը նաև ընդգծեց, թե կլինեն հարցեր, որոնք կկայացնի պաշտպանության նախարարը:




Լրահոս