Հունվարի 24-ին Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղին հարող տարածքում Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք: Որս իրականացնողը դիմել է փախուստի:
Որսացվել է կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծ: Իրավապահ մարմինների կողմից կհարուցվի քրեական գործ: Իրականացվում են օրինախախտի որոնման աշխատանքներ: Հիշեցնենք, որ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Բեզոարյան այծի որսի դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը 3.000.000 դրամ է: Ճշտվում է տարածքի պատկանելությունը, ըստ որի վնասի չափը կարող է փոփոխվել: 28կգ որսամսի տնօրինումը կկազմակերպվի օրենքով սահմանված կարգով: