ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ինչու է ԱԱԾ-ն նախընտրում գաղտնալսումները, և ինչպես են կատարվել աղմկահարույց վնասազերծումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով քրեական գործերի հիմքում դրված գաղտնալսումների փաստից, կարելի է եզրակացնել, որ ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսումը: Որքանո՞վ է պրոֆեսիոնալ այս գործելաոճը: Հասարակության լայն շերտերի կողմից չընկալվեց նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի կալանավորումը եւ նրան մեղսագրվող արարքը: Եթե չկար քաղաքական հրահանգ, արդյո՞ք նա այն վտանգավոր քրեական հանցագործն էր, որին պետք էր անհապաղ մեկուսացնել ապրիլյան ընտրություններից առաջ:

Այս և այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանի հետ:

-Նախաքննական մարմինը նպատակ չի հետապնդել, Ձեր խոսքով՝ «մեկուսացնել» Սամվել Բաբայանին ապրիլյան ընտրություններից առաջ, քրեական հետապնդում իրականացնող մարմինն ընդամենն իրականացրել է իր պարտականությունը՝ անկախ այն հանգամանքից, թե հանցագործությունն ով և երբ է կատարել։

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

 




Լրահոս