Հարց քաղաքացիներից` սոցփաթեթում առկա գումարով հնարավո՞ր է վարկի վճարումներ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ սոցիալական փաթեթ: Ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ սոցփաթեթում առկա գումարով կատարել իմ վարկի վճարումները: Խնդրում եմ կոնկրետ ասել, թե սոցիալական ի՞նչ ծառայություններ են ընդգրկված սոցփաթեթում:

Լիաննա Պողոսյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթը ներառում է հետեւյալ ծառայությունները`

1. առողջապահական փաթեթ` բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում,
2. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
3. ուսման վճար` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով,
4. հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Ընդ որում, առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52.000 դրամ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:




Լրահոս