Երբ ցուցանիշները հակասում են Սերժ Սարգսյանի սպասումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2040 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչությունը կհասնի 4 միլիոնի: Մինչդեռ Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել ծնելիության ցուցանիշի անկման, մահվան դեպքերի աճի եւ շարունակվող արտագաղթի հետեւանքով: Տավուշի մարզի բժշկական հաստատություններից ստացված տվյալներով` 2017 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում գրանցվել է ընդհանուր թվով 1236 ծնունդ` 665 տղա, 571 աղջիկ:

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանի տեղեկացմամբ` 2008 թվականի ընթացքում Տավուշի մարզում ծնվել է 1510 երեխա: Տավուշի մարզում ծնելիության ցուցանիշի նվազման հիմնական պատճառներն արտագաղթն է եւ սահմանամերձ մարզի բնակչության մեծամասնության մոտ առկա սոցիալական վատ պայմանները:




Լրահոս