Վրաստանում ձերբակալել են Բանգլադեշի քաղաքացիների՝ վրաց-թուրքական սահմանն անօրինաբար հատելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Բանգլադեշի հինգ քաղաքացի է ձերբակալվել վրաց-թուրքական սահմանն անօրինաբար հատելու համար:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները փորձում էին Վրաստանից Թուրքիա տեղափոխվել՝ շրջանցելով սահմանային անցակետը Ախալցխա քաղաքի մոտակայքում», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ, գրում է  РИА Новости-ն:

Գերատեսչությունից նշում են, որ մեղադրյալներին ձերբակալել են սահմանային ոստիկանության աշխատակիցները: Տվյալ հանցագործությունը պատժվում է 4-5 տարվա ազատազրկմամբ:




Լրահոս