Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին:

Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացման, հայկական երկու պետությունների միջբուհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Նախագահը կարեւորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված Արցախի համար: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:




Լրահոս