2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանում` Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործով պաշտոնատար անձանց կալանավորման գործընթաց շարունակվում է: Ինչպես հայտնի է 2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ իրավապահները ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ: Արդյունքում ԱԱԾ-ն գաղտնալսել էր Աբգարյանին եւ պարզել, որ նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետո:
Նկատենք, որ բացի քննիչներից իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել այլ պաշտոնատար անձիք, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են եղել քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի հետ: Չի բացառվում, որ հարցաքնության հրավիրվեն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ու նույն թաղամասում միասին մեծացած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ Վահագն Աբգարյանի հետ բավականին մոտ է նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ էրիկ Շարմազանովը, ուստի չի բացառվում, որ նրան եւս կանչեն հարցաքննության:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ի տարբերություն շատ-շատ մարդկանց ես պախկված չեմ մեծացել , շատ լավ սովորել եմ դպրոցում, բոլորն ինձ շատ լավ ճանաչում են եւ հարաբերությունները այնքան լավ է, որքանով մի քաղաքի բնակիչը մյուս քաղաքի բնակիչների հետ:Հատուկ, եթե քրեական գործի հետ կապված եք ասում, ես Վահագն Աբգարյանին տեսել եմ մեկ տարի առաջ: Իմ եղբայրն ընդհանրապես խնդիր չունի, իմ եղբայրը Գուգարքում է ապրում, Գուգարքով է զբաղված եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչ է : Իսկ ով նման բան է մտածում գլուխը պատով է տալիս ,թող գնան ստուգեն նայեն»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: