«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում են առեղծված մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախնական վարկածով` Գ. Հարությունյանը անձնական խնդիրներից դրդված` նախ իր դստերը Դավթաշենի կամուրջից ցած է նետել, որից հետո ինքն է նետվել՝ կատարելով ինքնասպանություն:
Մինչ այդ, նկատենք, իրավապահները, մասնավորապես քննչական կոմիտեն, բազմիցս բարձրաձայնել են մայրաքաղաքի կամուրջները «ցանցապատելու» անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել ինքնասպանությունները: Բայց արի ու տես, որ Երեւանի քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այդպես էլ ընթացք չի տվել այդ խնդրին` արդարանալով, թե դա հնարավոր չէ: Ու մինչ քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում՝ իր անգործությունը կամ անկարողությունն արդարացնելու համար, շարունակվում են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանությունները: Ի դեպ, դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: