Հարց քաղաքացիներից` ի՞նչ եղանակներով կարելի է վերականգնել և բարելավել հողերի կառուցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հողի վերականգնման համար ի՞նչ պետք է անել: Ի՞նչ եղանակներով կարելի է վերականգնել եւ բարելավել հողերի կառուցվածքը:

Հրայր Հարությունյան (59 տարեկան, հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի կառուցվածքի վերականգնման բնական պրոցեսների վրա երկրագործության մեջ մարդը ներգործում է ագրոտեխնիկական ու մելիորատիվ միջոցառումներով: Կարեւոր դեր է կատարում ցանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական մշակաբույսերի ճիշտ հաջորդականությունը: Կառուցվածքի լավացման համար լավ գործոն է բակլազգի խոտաբույսերի ու հացազգիների հետ նրանց խոտախառնուրդների ցանքը: Կառուցվածքի քայքայումը կանխող, որոշ չափով նաեւ լավացնող միջոցառում է պարարտանյութերի օգտագործումը, հողի մշակության տարբեր եղանակները, հատկապես հողի ֆիզիկական հասուն փուլում, երբ այն հեշտ է մշակվում ու լավ է փշրվում: Մինչդեռ գերխոնավ ու չոր հողի մշակության դեպքում կառուցվածքը քայքայվում է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մելիորատիվ միջոցառումները կարող են իրականացվել միայն հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի համաձայնությամբ: Դրանց տեսակը որոշվում է` հաշվի առնելով մելիորացվող տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները եւ գյուղատնտեսության կարիքները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս