ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ՀՀԿ ԳՄ նիստում վերջնական հստակեցնումներն են արվել, եւ արդեն վաղն իշխող կուսակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում:
Այդ նպատակով այսօր իշխող կուսակցությունը խորհրդարանում արդեն ստորագրահավաք է սկսել: Հիշեցնենք, որ ըստ նոր Սահմանադրության` Արմեն Սարգսյանը պետք է ստանա 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայնը։ Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, և իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն: Այդ ձայները նրանք թերևս կստանան «Ծառուկյան» խմբակցությունից: