Իշխանությունների հակազգային քաղաքականության մասին խոսողը՝ ՀՀԿ թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պարզ դարձավ, թե ովքեր են Բարձրագույն դատական խորհրդի կազմում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուները: Նրանք են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը:

Հետաքրքիր է, որ Բարձրագույն դատական խորհուրդի կազմի անդամ ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը խորհրդարանական ընտրություններում Իջևանի տարածաշրջանում «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուն էր:

Նշենք, որ Լիպարիտ Մելիքջանյանը դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում խոսում էր իշխանությունների ապօրինություններից, կոռուպցիայից` նրանց վարած քաղաքականությունը համարելով «հակազգային»։




Լրահոս