Փլուզում Գյումրիում. 11 բնակիչ է տարհանվել է, այդ թվում երկու երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի23-ին, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ եւ 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ):

Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:

Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետի կողմից տարահանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:




Լրահոս