Արմեն Սարգսյանն ՍԺ-ում է. նրան կառաջադրեն կոալիցիայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանն այս պահին արդեն ԱԺ-ում  է և հանդիպում է ունենում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ միասին: Նրան դիմավորեց ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանը, ապա նրան ուղեկցեց Արա Բաբլոյանն այնպես, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենային խոսելու վերջինիս հետ:

Քանի որ հանդիպմանը մասնակցում են նաև դաշնակցութան ներկայացուցիչներ, ապա չի բացառվում, որ Արմեն Սարգսյանին կառաջադրեն կոալիցիայով, ինչպես դա եղավ երեկ ԲԴԽ-ի անդամների թեկնածության դեպքում:




Լրահոս