«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 27-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռուբինյանց փող․ 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Ռայնիսի փող․ 1-ից-19, 90 և 105 շենքերի և առանձնատների, Գոգոլի փող․ 85, 86, 87, 88, 89 շենքերի և 80-ից բարձր առանձնատների, Նորաշխարհյան փողոցի առանձնատների և 17, 17ա շենքերի՝ իրենց կոտորակներով, Դրոյի փող․ 4, 18, 15-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, ինչպես նաև Դրոյի փողոցի պոլիկլինիկայի և առանձնատների, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 փողոցների շենքերի և առանձնատների, Յաղուբյան փողոցի, Պ. Սևակի փող․ 90, 92, 106 համարների, «Աշտարակ Կաթ» գործարանի, Շովրոյան փող․ 12, 14, 16 շենքերի և առանձնատների, Բուսաբանական փողոցի հանրային բաժանորդների, Լեփսիուսի 6 փողոցի շենքերի և առանձնատների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: