Զարուհի Փոստանջյանն Ավագանու միջադեպի հարցով դիմել է ԵԽ գլխավոր քարտուղարին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Զարուհի Փոստանջյանը եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել փետրվարի 13–ին Երևանի ավագանում տեղի ունեցած միջադեպի վերա։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ փետրվարի 13-ին Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի կողմից տեղի ունեցած հարձակման հետևանքով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած ապակյա տարաներով կոյուղաջուր բերեցին և ցանկանում էին հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանելով, որ դա ուղարկել են Երևանի Նուբարաշեն համայնքի բնակիչները, ովքեր երկար ժամանակ ստիպված են շնչել կոյուղու գարշահոտությունը, քանի որ քաղաքապետարանը չի նորոգում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի վնասված կոյուղին։ Այնուհետև «Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց:




Լրահոս