Գյուղացիները հրաժարվում են կարտոֆիլ ու ցորեն մշակել. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղացիները գնալով ավելի քիչ են կարտոֆիլ ու ցորեն մշակում: Ավելին` պաշտոնական վիճակագրության տվյալներով, գնալով նվազում են նաեւ ցանքատարածությունները. միայն անցած տարի 2016 թվականի համեմատ ցանքատարածությունները զգալի նվազել են` 58 հազար 900 հեկտարով: Ընդ որում, նվազել են ոչ միայն կարտոֆիլի, այլեւ գարու ու ցորենի ցանքատարածությունները:

Չմշակվող հողերի հիմնական պատճառներից մեկն էլ գյուղատնտեսական մթերքների ցածր գներն են դեռեւս մնում: Իսկ այն գյուղացիների մեծ մասը, որ հրաժարվել է կարտոֆիլ կամ ցորեն մշակել, այլ ելք չգտնելով, ստիպված մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի:

Ստեղծված իրավիճակի շուրջ առավել մանրամասը կարող եք ընթերցել լրագրող Սյունէ Համբարձումյանի հոդվածում՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս