Մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկվել էր նաև «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգում հաղթող ճանաչված դատավորների մրցանակների հանձնումը: Այս տարի ժողովի ընթացքում մրցանակներ են հանձնվել թվով տասը դատավորի:
Այդ նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2018 թվականի փետրվարի 22 թիվ 15Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, ներկայացրել է իր եզրակացությունը:
Այսպիսով, 2017 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝
Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝
Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը:
Քրեական գործեր քննող դատավորներից՝
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը:
Վարչական դատարանից լավագույնն է ճանաչվել դատավոր Մերի Համբարձումյանը:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ