ՖՈՏՈ. «Իրենք իրենց ոհմակին չեն դատի». ընդդիմադիր մի քանի ուժերի երթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդեն տասը տարի է, երբ Հայաստանի իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին։ Գնդակահարվեց ժողովրդավարությունը։ 10 տարիները ոչինչ չեն տվել ի հեճուկս տրված խոստումների։ Իրենք իրենց չեն դատի։ Իրենց ոհմակին չեն դատի»: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ընթացող հավաքում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ նշեց, թե իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչեւ գործը բացահայտվի։ «Փակողն իրենք են, մենք բացահայտողը»,- նշել է նա։




Լրահոս