«Մենք էլ չենք հասկանում, թե սա ինչ է. մարդիկ իրավաբանության փոխարեն զբաղված են աճպարարությամբ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միքայելյան, բարով ես եկել, պարոն Ենիգոմշյան, ո՞նց եք, լա՞վ եք, չհոգնեցի՞ք այս կյանքից»,-Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստի սկզբում, դիմելով Ալեք Ենիգոմշյանին, այսպիսի հարց տվեց Ժիրայր Սէֆիլյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալներ Սէֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ պաշտպանական ճառով։ Ավարտելով Սէֆիլյանի մասով ճառը՝ Պապիկյանը ներկայացրեց Ներսես Պողոսյանի վերաբերյալ պաշտպանական ճառը։

Պաշտպանը անհիմն համարեց նրան առաջադրված մեղադրանքները: Արայիկ Պապիկյանի պնդմամբ՝ այն, ինչ փորձում են ներկայացնել որպես մեղադրանքի հիմք, գործի հետ կապ չունի: Պապիկյանն ընթերցեց մեղադրանքում տեղ գտած տեքստից մի հատված, ապա հարցրեց դատավորին` բան հասկացա՞ք. «Մենք էլ չենք հասկանում, թե սա ինչ է, ի՞նչ կապ ունի գործի կամ Ներսես Պողոսյանի հետ: Մարդիկ իրավաբանության փոխարեն զբաղված են աճպարարությամբ»:




Լրահոս