Դատական նոր օրենսգրքի հետևանքները. ինչու նիստերը չեն կայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի հունվարի 25-ից Դատական նոր օրենսգրքի համաձայն` Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվեցին, եւ այսուհետ գործում է մեկ մարմին` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Նկատենք, որ նոր օրենսգրքի անցնելը իր հետ այլ խնդիրներ է առաջ քաշել: Մասնավորապես դատական նիստերը չեն կայանում տեխնիկական խնդիրների պատճառով:

Մասնավորապես տեխնիկական խնդիրների պատճառով չի կայացել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի կաշառքի գործով դատական նիստը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Վարդանյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ այլ անձանց գործով դատական նիստերը: Իսկ ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը:

Բանն այն է, որ նոր դատական համակարգին անցնելով` մի շարք դատավորների նստավայրը փոխվել է, եւ վերջիններս չեն հասցրել կազմակերպել իրենց նստավայրի փոփոխության հարցը, ուստի երբ եկել է, հասել է դատական նիստերի օրը, դատավորները հայտնել են, որ նիստը չի կայանա, արդյունքում էլ դատական նիստերը հետաձգվում են: Թե որքան կտեւի դատավորների` մեկ նստվայրից մեկ այլ նստավայր տեղափոխվելու գործընթացը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ շատ դատական նիստեր այդ պատճառով չեն կայանում, եւ դատարան հասած փաստաբաններին այլ ելք չի մնում, քան սպասել:




Լրահոս