Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսագրել է ուղերձ, որտեղ կանանց շնորհավորել է Մարտի 8-ի առթիվ: Տեսահոլովակը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
«Կնոջ սիրտն ամենահավատարիմն է, նրա ներումը՝ ամենախորաթափանցը, իսկ մայրական սերը հիրավի անսահման է»,- ասել է պետության ղեկավարը, ինչից հետո արտասանել է Անդրեյ Դեմենտեւի բանաստեղծությունը: