Սահմանահատման աղմկահարույց դեպքերի բացհայտումը շարունակվում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամայիս Պողոսյանը, օգտագործելով եղբոր անհատական տվյալներով և իր լուսանկարով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անձնագիրը, 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Զվարթնոց օդանավակայանով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ ապօրինի խախտելով պետական սահմանը:
Թվում է, թե վերջինիս գործողությունները այսքանով ավարտվել են, սակայն իրավապահները բացահայտել են նաև, որ
նա, օգտագործելով կեղծ անձնագիրը, 2017 թվականի մարտի 5-ին, ժամը 20-ի սահմաններում ՙՙԲագրատաշեն՚՚ սահմանային անցակետով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ ապօրինի հատելով պետական սահմանը:
Ստացվոմ է, որ երկու դրվագով քաղաքացին հատում է ՀՀ սահմանը, սակայն կատարվածը զարմանալիորեն վրիպում է իրավապահների աչքից: