Վիճաբանություն ԱԱԾ պաշտոնյայի և պայմանագրային զինծառայողի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ 5060 զորամասի «Սարչապետ 9» սահմանային ուղեկալի պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 14:30-ի սահմաններում, վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող պայմանագրային զինծառայող Արման Եղինյանի հետ:

ArmLur.am-ը պարզեց, որ վիճաբանությունը այնքան է թեժացել, որ սահմանային ուղեկալի պետի ժամանակավոր պաշտոնակատար պայմանագրային զինծառայողին որոշել է դաս տալ՝ գործի դնելով բռունցքները, ինչի հետևանքով զինծառայող Եղինյանի առողջությանը պատճառել է ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Տեղեկացանք, որ Հովհաննես Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս