Կառավարությունը հետ չի մնում քաղաքապետարանից. ինչ նվեր է տարել Լիբանան վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գերատեսչությունները հուշանվերների գնումների հարցում մեկը մյուսի հետ մրցավազքի են դուրս եկել:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ անդրադարձել է գերատեսչությունների կողմից գնված թանկարժեք հուշանվերներին՝ թե՛ նկարի, թե՛ կոնյակի տեսքով: Ինչպես հայտնի է՝ հուշանվերների գնումների մեջ ամենափորձառու գերատեսչություններից է արտաքին գործերի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը: Բայց պարզվում է` նրանցից ետ չի մնում նաեւ կառավարությունը:

Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը գնել է մեկ հատ նկար՝ 728 հազար դրամով: Մասնավորապես գնվել է Արթուր Շարաֆյանի հեղինակած նկարներից՝ «Անտառային տրամադրություն» կտավի վրա, թե ում են նվիրելու այս նկարը, պարզ չէ. հավանաբար, Կարեն Կարապետյանը որոշել է այն իր հետ որպես նվեր տանել Լիբանան՝ վերջին այցի շրջանակներում:




Լրահոս