ՀԱՐՑ. Բացի Սեւանի ափերը մաքրելուց, լճի էկոլոգիական վիճակը լավացնելու համար ի՞նչ է անում «Սեւան» ազգային պարկը: Ջրի մաքրում, ֆիլտրում իրականացվո՞ւմ է, որ վաղը մեր երեխաները լճում լողանան ու հազար հիվանդություն ձեռք չբերեն: Արտաշես Մուրադյան, Գավառ, շինարարՊԱՏԱՍԽԱՆ. Դե էնտեղ մեծ խնդիրներ կան նաեւ: Ամենակարեւոր հարցը կոյուղային խնդիրներն են: Այդ հարցը շատ կարեւոր է, եւ պետությունն այսօր նախատեսել է, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում պիտի մաքրվեն եւ լուծվեն այդ խնդիրները: Ասեմ, որ բոլորին հաձնարարված է աշխատեցնել կոյուղիները, մաքրման աշխատանքներ իրականացնել, լոկալ տեղերում հավաքել այդ կեղտը, որպեսզի Սեւանա լճում ոչ մի կեղտ չլցվի: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների վարչության պետ Արտաշես Զիրոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ Սեւանա լիճը ունի ափամերձ տարածքների, կենդանական ու բուսական աշարհի խնդիրներ, հայտնի է գրեթե բոլոր ՀՀ քաղաքացիներին: Բայց պարզվում է` ողջ Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը լցվում են Սեւանա լիճը: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետեւ եթե բնապահպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, թե խնդիրներ կան` կապված կոյուղաջրերի հետ, նշանակում է, որ այդ խնդիրները աղետալի աստիճանի են հասնում: Իսկ երբ նախարարությունը հայտարարում է, որ հանձնարարվել է աշխատեցնել լոկալ մաքրման կայանները, նշանակում է` այդ հանձնարարությունը պարզապես տրված է թուղթ սեւացնելու մակարդակով: Քանի որ հայտնի է, որ մինչ օրս Սեւանա լճի ու ընդհանրապես որեւէ հարցի վերաբերյալ բնապահպանության նախարարության կողմից իջեցված հրահանգները, հանձնարարականներն ու նույնիսկ առաջարկությունները առ ոչինչ են: Փաստե՞ր եք ուզում` խնդրեմ` Սեւանա լճի ափը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ