ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` բուքմեյքերական գրասեյակի գործունեությունն արդյո՞ք հանդիսանում է հաստատագրված վճար վճարող, թե՞ ոչ:
Անահիտ Պողոսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 86.2 հոդվածի դրույթներով` վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`
ա) խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.
բ) տոտալիզատորի կազմակերպիչները.
գ) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 1.500.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: