Պուտինը ժամանել Է Կեմերովո՝ հարգելու առեւտրական կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ի առավոտյան ժամանել Է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի մոտ, որտեղ հրդեհի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել, եւ ծաղիկներ Է դրել ի հիշատակ ողբերգության զոհերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պոտինը վարդերի փունջ Է դրել շենքի ճակատի մոտ տարերայնորեն գոյացած հուշատեղիում, որտեղ մարդիկ ծաղիկներ, փափուկ խաղալիքներ եւ զոհվածների լուսանկարներ են բերում: Նաեւ Պուտինը եւ Սիբիրի Ֆեդերալ Օկրուգում ՌԴ-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մենյայլոն դիտել են այրված շենքի ճակատը: Հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Վերջին տվյալներով՝ հրդեհի զոհ Է դարձել 64 մարդ, 60-ից ավելի տուժածներ բժշկական օգնության են դիմել բուժհիմնարկներ, նրանցից 15-ը գտնվում Է ստացիոնարում: 11 տարեկան մեկ երեխա գտնվում Է ծանր վիճակում: Մնացած տուժածների վիճակը գնահատվում Է որպես միջին կամ թեթեւ:

Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում: Ճանաչվել են 25 զոհվածների մարմիններ: Ողբերգության վայրում աշխատում են հարյուրավոր փրկարարներ, բժիշկներ, հոգեբաններ:

Զոհերի թվով այս հրդեհը դարձել Է երկրորդը Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբի ողբերգությունից հետո, որտեղ 2009 թվականի դեկտեմբերին զոհվեց 156 մարդ: ՌԴ-ի կառավարությունը որոշում Է ընդունել զոհվածների ընտանիքներին 1 միլիոն ռուբլու չափով օգնություն ցույց տալու մասին, համանման վճարումներ կկատարեն նաեւ Կեմերովոյի մարզի իշանությունները:




Լրահոս