ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ «արշավ» է սկսվել բանկերի դեմ. որքան են չհայտնաբերված գողոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանկերի դեմ հարձակումներն ու կողոպուտները շարունակվում են: Եւ հատկանշական է փաստը, որ գողոնները այդպես էլ չեն հայտնաբերվում: Նախ 2017 թվականի տարեվերջին` հոկտեմբերի 9-ին, Պյոտր Ցիգանկովը գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին` հափշտակեց 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմեց փախուստի: Ավելի ուշ` դեկտեմբերի 17-ին, Ցիգանկովին հայտնաբերեցին Վրաստանի Հանրապետութունում, սակայն շուրջ 4 ամիս է անցել, վերջինիս չեն տեղափոխել Հայաստան, եւ դեռ ավելին` 200 հազար դոլար գողոն էլ չկա:

Այս դեպքից հետո` փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ, հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։ Այս դեպքից անցել է շուրջ երկու ամիս, սակայն մինչ օրս չեն հայտնաբերվել այն անձինք, որոնք կատարել են կողոպուտը: Եւ ահա, ըստ էության, ենթադրյալ հանցագործները` տեսնելով, որ իրավապահները չեն կարողանում բացահայտել իրենց ով լինելը, շարունակում են բանկերի դեմ իրենց նպատակային կողոպուտները:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս