Երբ կսկսի գործել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայի կառավարությունը երեկ հավանություն է տվել նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին: Նշենք, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է միայն Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Ապրիլի 9-ին ԱԺ արտաքին ու Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովների կազմով քննարկվելու եւ առաջիկա քառօրյայի օրակարգ է ուղարկվելու Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որը քննարկումից հետո պետք է վավերացվի: Ընդ որում, ուշագրավն այն է, որ քննարկման օրը համընկնում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրվա հետ, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները հակված են ներկայանալ քննարկմանը՝ հաշվի առնելով փաստաթղթի կարեւորությունը:

Ընդ որում, այն կարող է ուժի մեջ մտնել կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում՝ Հայաստանի կողմից վավերացման պարագայում: Անմիջապես վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից եւ կդառնա արդեն Հայաստան-Եվրամիություն ոչ թե փաստաթուղթ, այլ գործողությունների ծրագիր:




Լրահոս