Ապրիլի 11-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմի տանիքը փլուզվել է, 3 խոշոր եղջերավոր անասուն մնացել են փլատակի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի հողաշեն առաստաղը (մոտ 20 քմ ), տուժել է 1 խոշոր եղջերավոր անասուն:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին: