Ազատամարտիկների դաշինքը ողջունում է վերջին օրերին տեղի ունեցող ժողովրդի, հատկապես երիտասարդության կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերն ու մեր այսօրվա իրականության համար քաղաքացիական աննախադեպ ակտիվության դրսևորումները։ (Միաժամանակ ողջունելի է նաև մինչ երեկ ոստիկանության գործողությունների համարժեքությունը)։ Սակայն նկատվում է ոստիկանների կողմից ուժի անիրավաչափ կիրառման միտումներ, որոնք կարող են բերել անկանխատեսելի զարգացումների։
Ելնելով այս մտավախությունից, կոչ ենք անում օրվա իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից։ Մեր զորակցությունն ենք հայտնում իր արժանապատիվ ապագայի և իրապես ժողովրդավար, ինքնիշխան պետություն ունենալու համար պայքարող մեր երիտասարդությանը։
Ազատամարտիկների դաշինք