Մայիսի 16-ին Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: