Քննչական կոմիտեի նախարարի տեղակալ Արթուր Ղամբարյանն իր աշխատասենյակից հանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Այս մասին նա այսօր նշեց լրագրողների հետ զրույցում:
«Նախկինում եղել է: Հանել եմ հրաժարականից հետո: Իմ աշխատասենյակում այժմ կախված են Պարույր Սևակի և Վազգեն Ա կաթողիկոսի նկարները»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահը:
Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելուն, ապա ՔԿ պաշտոնյան ասաց, որ չի ուզում, չի կախում: Ղամբարյանը պարզաբանեց՝ նպատակահարմար չի գտնում:
Մանրամասները` տեսանյութում