Լիվերպուլի երկրպագուները հարձակման են ենթարկվել Կիևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ի երեկոյան մոտ 20 անձինք հարձակվել են «Լիվերպուլի» երկրպագուների վրա Կիևի «Rooster» ռեստորանում, որը տեղակայված է «Օլիմպիական» ստադիոնից քիչ հեռու:

Այս մասին հայտնում է «Mirror»-ը:

Նշվում է, որ անգլիական ակումբի երկրպագուներն աթոռներ և սեղաններ են օգտագործել, որպեսզի պաշտպանեն իրենց դիմակավորված անձանց հարձակումից: «Լիվերպուլի» երկրպագուները հայտնել են, որ իրենց վրա ապակու կտորներ և այլ առարկաներ են նետվել: Միջադեպի արդյունքում մի քանի երկրպագու գլխի և մաշկի կտրվածքներ է ստացել:

Դեպքի վայր ժամանած Կիևի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հարձակմանը մասնակցած երկու քաղաքացու:




Լրահոս