ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի ողջ իրավապահ համակարգ «նստել է թախտին, սպասում է բախտին». ցույցերի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը դատախազության շուրջ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով պարզապես մատնվել է անգործության:

Եվ այսպես, տեւական ժամանակ է, ինչ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին եւ, առհասարակ, ՀՀ-ում քաղաքական աղմկահարույց մի շարք քրեական գործով մեղադրվող կամ արդեն դատապարտված անձանց ազատ արձակելու պահանջով մի խումբ քաղաքացիներ շրջափակել են ՀՀ գլխավոր դատախազության շենքը` միաժամանակ պահանջելով նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Ու մինչ բողոք ակցիայի մասնակիցները իրենց խնդիրն են առաջ տանում, մի ողջ իրավապահ համակարգ «նստել է թախտին եւ սպասում է բախտին», թե երբ կբացվեն ՀՀ գլխավոր դատախազության մուտքի դռները, որ նրանք կարողանան հանգիստ աշխատել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս